Apple iPhone սմարթֆոնը մարքեթինգային J.D. Power and Associates ընկերության անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է ԱՄՆ-ում ամենամեծ թվով գնորդների սպասելիքներն արդարացնող նմանատիպ սարքը:

Apple iPhone-ն արդեն 9-րդ անգամ անընդմեջ բարձրագույն գնահատականն է ստացել «սպառողական սմարթֆոնների օգտագործողների բավարարվածության ամենաբարձր մակարդակ» կատեգորիայում:

J.D. Power and Associates-ի հարցման համաձայն՝ առանց ժամանակակից գործառույթների հեռախոսների շրջանում առաջին տեղը 3-րդ անգամ անընդմեջ զբաղեցրել են LG ընկերության սարքավորումները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Apple- iPhone 5 մոդելը թողարկվել է 2012-ի սեպտեմբերին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հաջորդ տարբերակը կներկայացվի այս տարվա 3-րդ եռամսյակում: