YouTube-ը կարող է վճարովի դառնալ: Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է Google ընկերության փոխնախագահ Ռոբերտ Քինցլը: Քինցլը լրագրողներին հայտնել է, որ գրանցման վճարովի ալիքները շատ կարեւոր են եւ կարող են լրացուցիչ եկամուտ բերել հեղինակներին: Ընկերության իրազեկ աղբյուրները չեն բացառում, որ վճարովի գրանցումը կսկսվի արդեն 2013թ. երկրորդ եռամսյակում:
Ըստ cnet.com կայքի տվյալի` արժեքը կկազմի ամսական 1 դոլարից մինչեւ 5 դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ YouTube-ի լսարանը գերազանցել է մեկ միլիարդը: 2005թ. հիմնադրված ծառայությունը մի քանի տարվա ընթացքում համաշխարհային մասշտաբի վիդեոհոսթինգ է դարձել: 2006թ. ծառայությունը 1,76 միլիարդ դոլարով ձեռք էր բերել Google ընկերությունը: Այն ժամանակ վիդեոհոսթինգի լսարանը 50 միլիոն էր:




























