Anonymous միջազգային հաքերների խումբն ի պաշտպանություն թուրքական RedHack-ի, կոտրել է Անկարայի քաղաքապետարանի կայքը։
Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում պետական անօրինականությունների հետ կապված փաստաթղթերի հրապարակմամբ հայտնի RedHack հաքերների խումբը Twitter-ով տեղեկացրել է, որ եթե Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին հարցնեն, թե ո՞վ է կոտրել, թող պատասխանի. «Բախվել եմ RedHack-ի հետ»։
Օրեր առաջ Anonymous-ը եւ RedHack-ը կոտրել էին Անկարայի քաղաքապետի անձնական կայքը։
Նշենք, որ Անկարայի քաղաքապետն օրեր առաջ խիստ էր արտահայտվել RedHack-ի մասին, ինչին հետեւեցին կիբերհարձակումները։




























