Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր` մարտի 22-ին, այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հանդիպումը եղել է հրապարակային:

Առանձնազրույցի մանրամասներին Արմեն Մարտիրոսյանը ծանոթ չէր: