Հասատանի Նկարիչների միությունում այսօր՝ մարտի 22-ին բացվել է FINAR ցուցահանդեսը, որը ներկայացնում է ՀՀ ֆինանսական համակարգին՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ եւ այլն:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպոմեդիա» ընկերության տնօրեն Աննա Հակոբյանը NEWS.am-ին ասաց, որ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվում է առաջին անգամ: Մասնակցում են 15 կազմակերպություններ, որից 7-ը՝ բանկեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել գործարար կապերի ստեղծմանը, հասարակության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ ավելի վստահելի հարաբերությունների ստեղծմանը:
Ցուցահանդեսը կանցկացվի մարտի 22-24-ը:




























