Չեբարկուլ լճի հատակին խառնարան են գտել. Գիտնականները չեն բացառում, որ դա կարող է լինել ընկած խոշոր երկնաքարի անկման վայրը:

Երկնաքարի անկման վայրում աշխատում է Գիտությոյւնների ակադեմիայի Պուշկովի անվան Երկրային մագնետիզմի, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի արշավախումբը:

Որոնողա-հետազոտական աշխատանքներին մոսկովյան գիտնականներն օգտագործում են ունիկալ գեոռադար, որը մշակվել է ինստիտուտում: Գիտնականները լճի շրջակայքից 36 պրոֆիլ են հանել:

Արշավախմբի անդամ Ալեքսեյ Պոպովը հայտարարել է, թե լճի հատակի եռաչափ պատկերը ցույց է տալիս երեք մետր խորությամբ փոս, որը մեծ հավանականությամբ կապված է երկնաքարի խոշոր կտորի անկման հետ:

Նշենք, որ ըստ գիտնականների, Երկրի մթնոլորտում այրվել էր 4,5 մլրդ տարեկան, 15 մետր երկարությամբ եւ 10 հազար տոննա քաշով երկնային մարմին: