Քալիֆորնիայում հսկայական ծովային վարունգը կամ Parastichopus californicus-ը բնության բացառիկ երեւույթ է: Նա իր հետույքի անցքն օգտագործում է որպես երկրորդ բերան, թեեւ իրական բերան նույնպես ունի»:

Գիտնականներին նախկինում հայտնի էր, որ փոքր ծովային անողնաշարավոր կենդանիները, որոնք ապրում են Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերից ոչ հեռու, օգտագործում են հետեի անցքը շնչելու համար:

Կես մետրանոց Parastichopus californicus-ները, որոնք հիմնականում անշարժ կյանք են վարում, կարող են մեկ ժամում մինչեւ 800 միլիլիտր ջուր քաշել:

Նրանք պարզել են, որ արյունատար անոթների համակարգը, որոնք միացնում են շնչառական ուղիները ստամոքսին (այսպես կոչված rete mirabile), նախատեսված է բոլորովին ոչ թթվածինը ստամոքս հասցնելու համար: Գիտական տեսանկյունից, տրամաբանական կլիներ համարել, որ այդ կառուցվածքը պետք է ուտելիքը հետույքի անցքից ստամոքս հասցնելու համար, ոչ թե՝ հակառակը, ինչպես սովորաբար լինում է այլ կենդանիների մոտ: Կենդանաբանները որոշել են ստուգել իրենց հիպոթեզը:

Իրենց հիպոթեզը հաստատելու համար, հետազոտողները մի քանի հսկայական ծովային վարունգների կերակրել են ռադիոկատիվ ջրիմուռներով, որոնք երկաթ են պարունակել: Այդ հնարքի միջոցով գիտնականների թիմը կարողացել է հետեւել, թե ինչ ճանապաչհ է անցնում սնունդը կենդանու օրգանիզմում: Բացի այդ, ռադիոակտիվ մասնիկները կուտակվում են մարմնի այն մասում, որտեղ գտնվում է անցքը, որի օգնությամբ կենդանին սնունդ է ընդունում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հոլոտուրիաները սնվում են գերազանցապես բերանով: Բայց բարձր ռադիոակտիվ մասնիկների եւ երկաթի խտություն նաեւ նկատվել է rete mirabile կառույցում, ինչն ապացուցում է , որ հոլտուրիաները հետանցքն օգտագործում են որպես երկրորդ բերան: Ստացվում է, որ այս էակների հետանցքը կատարում է կենսականորեն կարեւոր երեք գործառույթ` շնչառական, սնման եւ արտաթորման, հաղորդում է «Վեստի.ռու»-ն: