Ուղեղը դժվարությամբ է հիշում մարդկանց ազգակցական կապերի մասին տեղեկատվությունը, օրինակ, ամուսնու զարմուհու տատի անունը եւ այլն: Այդ իսկ պատճառով ուղեղը իմաստայիւն «պիտակներ» է օգտագործում` սոցիակալան կապերում կողմնորոշվելու համար, Live Science-ը:

Քորնելի համալսարանի մասնագետների կարծիքով` սոցիալական հարաբերությունները կարեւոր են մարդու առողջության եւ երջանկության համար: Որքանով անհատն ընդլայնված կապեր ունի, կարելի է ասել ուղեղի առանձին գոտիների չափից դատելով:

Գիտնականների կողմից իրականացված փորձի արդյունքները ցույց են տվել, որ մասնակից կամավորները վատ են կողմնորոշվում, եթե փորձում են առանց տրիադայի` մայր-հայր-որդի, հիշել ազգակցական կապը (արդյունավետությունը 50% է),  խնդիրը շատ ավելի հեշտ է  տրիադայի հիշեցման դեպքում` 73%, թեեւ նման տվյալները երկու անգամ ավելի շատ տեղեկատվություն են պարունակում, հաղորդում է  MedDaily.ru-ն: