Թուրքիայում պետական անօրինականությունների հետ կապված փաստաթղթերի հրապարակմամբ հայտնի RedHack հաքերների խմբի հերթական թիրախը եղել է իսրայելական հատուկ ծառայությունը՝ MOSSAD-ը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, թուրքական RedHack-ը միջազգային Anonymous հաքերային խմբի թեւ հանդիսացող Page404 –ի հետ համատեղ կոտրել են իսրայելական MOSSAD-ի կայքը եւ տարածել ձեռք բերած փաստաթղթերը, որոնց մեջ եղել են MOSSAD-ում աշխատող կամ նրա հետ համագործակցող 35 հազար մարդու տվյալներ։

RedHack-ը Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ նշել է, թե իրենք պայքարում են ոչ միայն մեկ այլ աշխարհի բոլոր բռնակալական երկրների դեմ։