Մասնավոր բեռնատար Dragon տիեզերանավի վերադարձը Երկիր հետաձգվել է մի քանի օրով, հաղորդել է NASA-ի պաշտոնական կայքը:
Dragon-ը ՄՏԿ-ից Երկիր պետք է վերադառնար մարտի 25-ին: Այժմ Խաղաղ օվկիանոսի շրջանում տիրող եղանակային աննբարենպաստ պայմանների պատճառով, վերադարձը հետաձգվել է մի քանի օրով, հաղորդել է «Ուտրո.ռու»-ն:
NASA-ն նշել է, որ տիեզերանավի վերադարձի հետաձգումը չի վնասի հետազոտության նյութերը, որոնք նա պետք է Երկիր հասցնի:




























