Արդյունաբերական դիզայներ Jarkko Saunamaki-ն ցուցադրել է հեռախոսի հետաքրքիր նոր կոնցեպտ, որն օգտագործում է շրջակա միջավայրի պաշտպանության իննովացիոն տեխնոլոգիաները: «Nokia Eco Concept»-ը բջջային հեռախոս է, որը թույլ կտա եւ կապի մեջ մնալ ընկերների ու բարեկամների հետ, եւ կապահովի հեռախոսի սեփականատիրոջ ու շրջակա միջավայրի առողջության անվտանգությունը, հաղորդում է Infohome.com.ua-ն:
Կոնցեպցիան կազմված է մի քանի մասից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է առանձին գործառույթների համար. մեկը վերլուծում է շրջակա միջավայրը, սեփականատիրոջ առողջությունը, եղանակային պայմանները, իսկ մյուսն աշխատում է որպես բջջային հեռախոս:




























