«OS X»-ի պահանջարկի աճի հետ մեկտեղ ավելանում է նաեւ տարբեր վիրուսների եւ այլ վնասակար հավելվածների թիվը: «Դոկտոր Վեբ» ընկերության մասնագետներին օրերս հաջողվել է նկատել նոր տրոյան ծրագիր, որը տեղադրվում է  «Mac» համակարգիչների հիմնական բրաուզերներում:

Ընկերության տվյալներով` տրոյանը ինտեգրվում է  Safari, Firefox եւ Chrome  բրաուզերներին` ֆիլմերի համար հատուկ էջի միջոցով, հաղորդում է  3DNews-ը:

Տրոյանն սկսում է  գովազդային հայտարարությոններ արտացոլել բոլոր դիտված էջերում: