Օքլահոմայի համալսարանի գիտնականները պնդում են, որ բնությունը փոքրացրել է թռչուններին, որպեսզի վերջիններս կարողանան խուսափել իրենց համար մահացու շարժվող մեքենաներից: Այսպիսի եզրահանգման են եկել տարիների ընթացքում  ծիծեռնակների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Նրանց մոտ, վերջին երեք տասնամյակի ընթացում կարճացել են թեւերը: Ընդ որում դրան նպաստել են ավտոմեքենաները: Բնությունը կարճացրել է  թռչունների թեւերը` նրանց մանեւրելու ավելի մեծ հնարավորություն տալով, որպեսզի ավելի հեշտ խուսափեն մեքենաների հետ բախումից, հաղորդում է  Russian.rt-ն:

Ըստ գիտնականների` վերջին  30 տարում ծիծեռնակների մահացության  թիվը զգալի կրճատվել է այն դեպքում, երբ մեքենաների թիվն աճել է: