Բժիշկները շուտով հնարավորություն կունենան իրենց հիվադների առողջությանը հետեւել հեռավորության վրա: Շվեյցարացի գիտնականները միկրոչիպ են հայտնագործել, որը տեղադրվում է մաշկի տակ  եւ մշտապես հետեւում մարդու կենսական ցուցիչներին:

Սարքը ներկայացվել է էլեկտրոնային սարքավորումների եվրոպական խոշորագույն «DATE 2013» համաժողովում: Առաժմ դա ընդամենը փորձագիտական նմուշ է, սակայն առաջիկայում շվեյցարացիները պատրաստվում են սկսել թողարկումը: Միկրոչիպի չափսը մի քանի խորանարդ միլիմետր է:  Այդ տարածքում տեղակայվում է  5 սենսոր եւ մեկ ռադիոփոխադրիչ, որոնք մարդու առողջության համար անվնաս կերպով բժիշկներին տվյալներ են հաղորդում նրա վիճակի մասին, հաղորդում է  Russian.rt-ը: