Վենեսուելայում 2014թ. սկզբին կսկսի գործել երկրում փոքր արբանյակների արտադրության առաջին գործարանը, հաղորդել է տիեզերական գործակալության ղեկավար Վիկտոր Կանոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր հետազոտական կենտրոնի խնդիրներից են լինելու փոքր արբանյակների դիզայնն ու դրանց հավաքումը: Այնտեղ կաշխատեն Չինաստանում վերապատրաստված մասնագետներ: Ներկայումս տիեզերական ոլորտում Վենեսուելայի առաջխաղացմանն աջակցում է Չինաստանը: 2012թ-ին Չինաստանի օժանդակությամբ իրականցվել էր վենեսուելական երկրորդ արբանյակի թողարկումը: