ԱՄՆ Մեն նահանգի Ֆելմուտ քաղաքում 91 տարեկանում վախճանվելկ է հայ ներգաղթյալների զավակ Չարլզ Թարկինսոնը: Նա նորությունների «WMTW» հեռուստաալիքի առաջին մեկնաբանն էր եւ եթեր էր դուրս եկել 1954 թ-ին:

Նա համարվել է Հյուսիսային Նոր Անգլիայի առաջատար լրագրողներից: «WMTW»-ը նա թողել է 1962թ-ին եւ  դարձել «WGAN»-ի, իսկ հետո` «WGME Channel 13»-ի լուրերի մեկնաբանը: «Նորությունենրը նրա կյանքի մեծ մասն էին: Նա սիրում էր այդ գործը»,- ասել է նրա ավագ դուստր Լինդա Քերին:

Թարկինսոնը «WGAN»-ը թողել է 1970թ-ին` ապահովագրական ոլորտում կարիերայի համար:  Նա եղել է   «Bradish Young Insurance» փոխնախագահը եւ թոշակի է անցել 1987 թ-ին: