NEWS.am-ը հատված է ներկայացնում «The Christian Science Monitor» ամերիկյան  պարբերականում հրապարակված դիվանագիտական խնդիրներով զբաղվող թղթակցի հոդվածից.

ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վերականգնման անսպասելի միջնորդության ետեւում տարածաշրջանային ճգնաժամի խորացումն է Սիրիայի հետ կապված, որը հանկած փակեց ԱՄՆ երկու կարեւոր գործընկերների հարաբերությունները վնասող վեճը:

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ աճող  եւ տարածաշրջանի վրա գնալով ավելի անհանգստացնող ազդեցություն թողնող  սիրիական հակամարտության  որոշ ասպեկտներ մեծ անհանգստություն են առաջացնում Իսրայելի մոտ:

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը  եւ Օբամայի մերձավորարեւելյան այցը, որը վերականգնողական աշխատանքների համար խթան հանդիսացավ, ծավալվեցին Սիրիայում ճհգնաժամի խորացման պայմաններում` Թուրքիայում եւ Իսրայելում ծանր հետեւանքների հնարավորությամբ:

Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ ԱՄՆ-ում Թուրքիայի եւ Իսրայելի հետ աշխատել են առնվազն երկու տարի` խրախուսելով վերականգնել հարաբերությունները: Սակայն եթե Օբամային հաջողվել է իրականացնել իր դիվանագիտական հեղաշրջումն այսօր, ապա հիմնական պատճառը եղել է  երկու երկրների մտահոգությունը ընդհանուր սպառնալիքի նկատմամբ: