Տիեզերական օբյեկտը, որը 65 մլն տարի առաջ Երկրի վրա դինոզավրերի ոչնչացման պատճառ է դարձել, կարող է գիսավոր լինել, ոչ թե աստերոիդ: Այս մասին նշվում է նոր հետազոտության մեջ:
Մեքսիկայում գտնվող 180-կիլոմետրանոց Չիկսուլուբի խառնարանը բախման արդյունք է, որը հանգեցրել է դինոզավրերի ու երկրի երեսին բոլոր կենսաբանական տեսակների 70%-ի ոչնչացմանը, կարծում են գիտնականները: Այս շաբաթ Լուսնի եւ մոլորակների 44-րդ համաժողովի ժամանակ նշվել է, որ այդ իրադարձության մեղավորը կարող է լինել ոչ շատ խոշոր, բայց ավելի արագ օբյեկտը, ինչպես, օրինակ, գիսավորն է, հաղորդում է «AstroNews»-ը:
Նոր հաշվարկները ցույց են տվել, որ բեկորների թիվը քիչ է եղել, քան ենթադրվում էր ավելի վաղ: Դա նշանակում է, որ տիեզերական օբյեկտը պետք է ավելի փոքր չափերի լիներ, քան ենթադրվում էր նախկինում:




























