Մոսկվայում, մարտի 24-ին, 88 տարեկան հասակում, մահացել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի վերջին նախագահ, ՌԳԱ ակադեմիկոս Գուրի Մարչուկը:

Գուրի Մարչուկը հաշվողական եւ կիրառական մաթեմատիկայի, այդ թվում եւ միջուկային ռեակտորների հաշվարկման մեթոդների, օվկիանոսի եւ մթնոլորտի, շրջակա միջավայրի, իմունոլոգիայի եւ բժշկության ֆիզիկական խնդիրներում մաթեմատիկական մոդելավորման ավելի քան 350 գիտական աշխատանքների հեղինակ է, հաղորդում է ՏԱՍՍ- Տելեկոմը:

Մարչուկը մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին, իսկ Լենինգրադի համալսարանում ուսումն ավարտել է` պատերազմից հետո: Գիտության մեջ ուղին սկսել է ԽՍՀՄ ԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտից, ապա աշխատել է ԽՍՀՄ Պետատոմէներգիայի Ֆիզիկո-էնրգետիկայի ինստիտուտում: Գիտական հետաքրքրությունների բնագավառներն եղել են երկաֆիզիկան, մթնոլորտի ֆիզիկան, հաշվողական մաթեմատիկան:

1962 թվականին նա դարձել է ԽՍՀՄ ԳԱ անդամ թղթակից,իսկ 1968 թվականին` ակադեմիկոս: 1980-86 թվականներին դարձել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխտեղակալ, գիտության եւ տեխնիկայի գծով ԽՍՀՄ Պետական կոմիտեի նախագահ: 1986 թվականին Գուրի Մարչուկն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ նախագահ: Այդ պաշտոնը վարել է միչեւ 1991 թվականը, երբ ԽՍՀՄ ԳԱ-ն վերափոխվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի: