Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր կնոջ հետ միասին  »նոր սերնդի» պահպանակների արտադրության մրցույթ է հայտարարել: Ընդամենը 2 պահանջին համապատասխանող լավագույն արտադրանքի հեղինակներին Բիլ Գեյթսը կվճարի 100 հազար դոլար:

Մուլտիմիլիարդատերը խիստ անհանգստացած է, որ մարդկությունը մինչեւ հիմա չի կարողացել ստեղծել վեներական հիվանդություններից պաշտպանելու ունակ եւ անշոշափելի պահպանակ:

Ինչպես հաղորդել է «Ինտերնովոստի»-ն, արտադրանքը պետք է համապատասխանի ընդամենը 2 պահանջի` օգտագործելու ժամանակ զգացողությունները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին լինում են պահպանակի բացակայության ժամանակ: Միաժամանակ, այն պետք է հուսալիորեն պաշտպանի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Նշանակալի դրամաշնորհն ստանալու համար նախգծերի հեղինակները պետք է ներկայացնեն իրեն ծրագրի մանրամասնությունները` գաղափարներն իարկանացնելու համար:

Ինչպես հաղորդվել է պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ, «ժամանակակից պահպանակների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ շատերն ուղղակի չեն ցանկանում կրել դրանք, քանի որ դրանք զրկում են մարդուն զգցողությունների ամբողջականությունից»: