Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգելու համար, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոն այցելած պաշտոնյանները խուսափում էին խոսել քաղաքական թեմաներից:

Կառավարության անդամներից մի քանիսից փորձեցինք ճշտել նրանց հետագա պաշտոնավարման հարցը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդամնեը նշեց, որ նորմալ է վերաբերում իր պաշտոնանկության մասին լուրերին եւ այժմ նպատակահարմար չէ նման հարցերի պատասխանել:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից հետաքրքրվեցինք, թե լինելո՞ւ է Կառավարության կազմում, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ չգիտի, ժամանակը կգա, կիմանանք: