Ռուսաստանցի եւ օտարերկրյա հրեական ծագմամբ գործարարները հատել են Արավա անապատն Իսրայելում եւ ուղերվել` Ֆեսահ նշելու: Forbes-ի ցանկի 15 գործարարների ոտքով ուխտագնացությունը խորհրդանշում էին հրեաների հեռացումը Եգիպտոսից, եւ բարեհաջող ավարտ է ունեցել:

Մարտի 21-ին «Վկոնտակտե» ցանցի սեփականատեր Միխայիլ Միրիլաշվիլին, Ռուսաստանյան հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կանները, ուկրաինացի հեռուստամագնատ վադիմ Շուլմանը եւ այլք, հին հրեաների հագուստներով հատել են անապատը:

Թեեւ ուխտավորները ճանապարհին ավազամրրիկի են հանդիպել, մարտի 24-ի երեկոյան դուրս են եկել եզրափակիչ կետի, որտեղ ավանդական մացու են պատրաստել:

Ուխտագնացությունից հետո նրանք վերցրել են իրենց բեռները, իսկ ուխտերին նվիրել են տեղացիներին: Այսկերպ, գործարարներն անցել են Մովսեսի ճանապարհով: