Հեռուստատեսության եւ ռադիոյի թվայնացման գործընթացի առաջին տեսանելի արդյունքները նկատելի կլինեն 2015 թվականին: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Նրա խոսքով՝ դա համահունչ է ՀՀ կառավարության կողմից ընդունած թվայնացման հայեցակարգում սահմանված ժամկետներին:
Ներկայում իրականացվում են ինժեներական ենթակառուցվածքների վերազինման աշխատանքները, ինչը, ըստ Գ. Ամալյանի, ընթանում է ողջամիտ ժամկետներում:
Նշենք, որ Հեռահաղորդակցության միջազգային միությունը նախանշել է 2015 թվականը` որպես անալոգային հեռուստատեսության հեռարձակման անջատման ժամկետ այն տարածաշրջանում, որի մեջ ընդգրկված է Եվրոպան:
ՀՀ կառավարության 2010 թ. ընդունած հայեցակարգով՝ արդեն 2013 թ. Թվային հեռուստատեսությունը պետք է փոխարիներ անալոգայինին, սակայն այդ ժամկետներն, ամենայն հավանականությամբ, վերանայվել են:




























