Apple-ը գնել է WifiSLAM ընկերությունը, որը զբաղվում է փակ տարածքներում GPS-նավիգացիայի տեխնոլոգիայի մշակմամբ: Ծառայությունը կարող է օգտատերերին ներկայացնել խոշոր առեւտրային կենտրոնների կամ օդանավակայանների հարկային նախագծերը Google-ի նման ծառայության օրինակով:

Ընկերության կլանումը թույլ կտա Apple-ին առաջ անցնել գլխավոր մրցակցից` Google-ից: Առայժմ նավիգացիոն հավելվածքները, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել շինության ներսում, աշխատում են միայն Android համակարգի օգտատերերի համար:

Apple-ը հայտարարել էր սեփական քարտեզագրական AppleMaps ծառայության մասին` IPhone 5 սմարթֆոնի եւ iOS 6 օպերացիոն համակարգի թողարկման հետ մեկտեղ: Սակայն Apple-ի սեփական քարտեզները ձախողվել էին, քարտեզները խառնում էին փողոցները, անգամ փոքր քաղաքները, իսկ պատկերները լղոզված էին:

WifiSLAM ընկերությունը հիմնադրվել էր Google-ի նախկին ճարտարագետ Ջոզեֆ հուանգի կողմից եւ արդեն երկու տարի մշակումներ է իրականացնում նավիգացիայի ոլորտում:

Փակ տարածքներում աշխատող գեոլոկացիոն կայանի մշակումներով է սկսել զբաղվել նաեւ Microsoft-ը: