«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Twitter SMS-ի միջոցով»  ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետեւել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին եւ շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով: 

«ԱրմենՏել» ընկերությունը կարեւորում է նորարարական ծառայությունների ներդնումն, որը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին հետեւել սոցիալական ցանցերում իրենց ընկերների հաղորդագրություններին ոչ միան բջջային ինտերնետի, այլ նաեւ SMS հաղորդագրությունների միջոցով: «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը Twitter-ի օգտատերերին թույլ է տալիս կարդալ լրահոսը եւ միշտ լինել կապի մեջ ընկերներ հետ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով  40404 կարճ համարին եւ այնուհետ հետեւել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:

Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ. աշնանը գործարկել է «ՎԿոնտակտե»  եւ «Օդնոկլասսնիկի»  SMS ծանուցում  ծառայություններն, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործարկվեց Facebook սոցիալական ցանցի համար,  ինչպես նաեւ  Beeline բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել  օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Մոյ Միռ» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:

«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաեւ ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով: