Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասել է.
«Դուք անցել եք ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ՝ հարստացնելով հայ դասական երաժշտությունը: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի երաժշտական կյանքի կազմակերպման գործում: Դուք ունեք նաեւ մեծ մանկավարժական վաստակ, որ գնահատելի է ոչ միայն ձեր ուսանողների, այլեւ ողջ արվեստասեր հասարակայնության համար:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ հաջողություններ Ձեր շնորհակալ գործում»:




























