34-ամյա տղամարդը մինչ գոտկատեղը մերկացել եւ մեղր է քսել մարմնին Թբիլիսիի բանտերից մեկի առջեւ: Այսպես Գալայի շրջանի բնակիչ Օնիսե Գերգեդավան իր համերաշխությունն է հայտնել պաշտպանության կալանավորված նախարար Բաչո Ախալալային: Ակցիան տեղի է ունեցել մարտի 24-ին:
Նա նաեւ կապել է իր ձեռքերը: Նման ակցիաներ նա պատրաստվում է անել պետական տարբեր գերատեսչությունների առջեւ:
Գերգեդավան երկար ժամանակ ապրել է Ստրասբուրգում, սակայն վերջերս վերադարձել է Վրաստան: Նրա ակցիան խորհրդանշական է եղել, 13-րդ դարում մոնղոլները, բացահայտելով վրացի ֆեոդալների դավադրությունը, ձերբակալել էին նրանց, մեղր քսել, կապել եւ թողել արեւի տակ: Դավադրության մասնակիցներից մեկը` Ցոտնե Դադիանին (հետագայում սրբացվել է), ով խուսաթել էր ձերբակալությունից, եկել եւ նստել է նրանց կողքին: Ըստ ավանդույթի, նրա մեծահոգի քայլը տպավորել է մոնղոլներին, որոնք ազատ են արձակել գերիներին:
Նշենք, որ Ախալայան, ով Սահակաշվիլիի կողմնակիցն է, մեղադրվում է զինծառայողներին ծեծելու, կտտանքների եւ 2006-ին բանտային խռովություն հրահրելու մեջ:











