Էդինբուրգի համալսարանի գիտնականները «բջիջների 3D տպիչ» են ստեղծել, որը ցողունային բջիջներ է վերարտադրում: Դա հեռանկարում թույլ կտա հիվանդի բջիջներից դոնորական օրգաններ ստեղծել, հաղորդում է  Reuters-ը:

Գիտնականաները կարծում են, որ իրենց բացահայտման շնորհիվ կարող են առանձին հյուսվածքներ ստեղծել, որոնց վրա հնարավոր կլինի փորձարկել դեղամիջոցները, իսկ հետո նաեւ` ամբողջ դոնորական օրգաններ, հաղորդում է  «Газета.Ru»-ն:

Նախագծի մասնակիցները հույս ունեն  2015թ-ին լյարդ «տպել»: Ակնկալվում է,  որ եթե դա հաջողվի եւ «տպված» օրգանները գործեն, ապա միլիոնավոր մարդիկ տարիներով դոնորների չեն սպասի: