Իսպանացի գիտնականները ստուգել են «ով վաղ է արթնանում` նրան աստված տալիս է» ասացվածքը եւ համոզվել, որ ժամանակակից աշխարհում այն հրատապ չէ: Նրանք պարզել են, որ «բուերը» հաճախ գերազանցում են «արտույտներին», եւ կարող են ավելի հեղինակավոր աշխատանքի եւ բարձր աշխատավարձի ակնկալիք ունենալ:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են դպրոցականների առաջադիմությունը հիմնական առարակներից: Պարզվել է, յուրաքանչյուր չորրորդ դեռահասը «արտույտ» է, 32%-ը` «բու», իսկ մնացածը որեւէ նախընտրություն չի ունեցել: Իտելեկտի ստուգման թեստից հետո առաջատարները եղել են «բուերը»: Նրանցից շատերն ուժեղ ինդուկտիվ մտածելակերպ են ունեցել, ինչն ինտելեկտի եւ ակադեմիական առաջադիմության ցուցիչ է, տեղեկացնում է NEWSru.com-ը:
«Գիշերային տեսակի» մարդիկ հաճախ լինում են էքստրավերտներ եւ ստեղծագործ անհատներ, բանաստեղծներ, արտիստներ եւ գյուտարարներ, իսկ «առավոտվա» մարդիկ ավելի հաճախ դառնում են պաշտոնյաներ, հաշվապահներ, գիտափորձի արդյունքներն այսպես է մեկնաբանել պրոֆեսոր Ջիմ Հոերնը Լաֆբորո համալսարանից:




























