ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) հավանություն է տվել Facebook-ի անհաջող IPO-ի համար NASDAQ OMX ընկերությունների խմբի կողմից ներդրողներին 62 մլն դոլար փոխհատուցելուն:
Կարգավորողի որոշումը վերջ կդնի Facebook-ի եւ Citigroup եւ UBS բանկերի նման խոշոր ներդրողների շարունակվող տարաձայնություններին: Վերջին IPO-ի ընթացքում սոցցանցի կորուստները գերազանցել էին 350 մլն դոլարը, գրում է ՏԱՍՍ-Տելեկոմը:
Նախորդ տարվա մայիսի 18-ին Facebook-ի բաժնետոմսերի աճուրդը 25 րոպե ուշացումով էր սկսվել, արդյունքում շատ ներդրողներ մոտ 2 ժամ անտեղյակ էին եղել իրենց պատվերների ճակատագրից ու կորուստներ կրել:
IPO-ն անկացնելուց որոշ ժամանակ անց Մարկ Ցուկերբերգի ընկերությունը Նյու Յորքի դաշնային դատարան հայց էր ներկայացրել NASDAQ OMX-ի դեմ, որում սոցցանցը եւ Ուոլ սթրիթի առաջատար ՝ Morgan Stanley, Goldman Sachs եւ JPMorgan Chase բանկերը դատարանին խնդրում էին հասցեագրված ավելի քան 40 հայցերը մեկ գործում ներառել:



























