Աշխարհում խոշորագույն Facebook սոցցանցը մեկնարկում է նոր ծառայություն, որը  թույլ է տալիս միանգամից պատասխանել մեկնաբանությունների հեղինակներին, նաեւ զարգացնել քննարկումների ճյուղավորումը հրապարակումների տակ, ասվում է ընկերության կորպորատիվ բլոգում:

Մինչ օրս Facebook-ում մեկնաբանությունները հրապարակվում էին միացյալ ժապավենով, սակայն նոր գործառույթը թույլ կտա միանգամից պատասխանել մեկնաբանության հեղինակին, ինքն ավելի անձնականացված կդարձնի շփումը օգտատերերի միջեւ: 

Քննարկումների առավել ակտիվ ճյուղերը կբերվեն մյուս մեկնաբանություններից վեր, իսկ յուրաքանչյուր օգտատիրոջ համար կարող են տեսակավորվել տարբեր եղանակներով` կախված նրանից, թե մասնակցում են արդյոք նրա ընկերները, որքանով են ակտիվ քննարկման ամսնակիցները եւ կա արդյոք սփամ ժապավենում:

Առայժմ գործառույթը թեսթային ռեժիմում է, սակայն հուլիսի 10-ից բոլոր էջերում կներդրվի: