Մեկ շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայում ձերբակալված անձինք մեղադրվում են Իրանի օգտին լրտեսության մեջ: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Հետաքննությունը ուղղակի կապեր է հայտնաբերել բջիջի անդամների եւ Իրանի հատուկ ծառայությունների միջեւ»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները լրտեսության մեղադրանքով 18 մարդու են ձերբակալել: Գործողությունը միաժամանակ անցկացվել է երկրի չորս շրջաններում, ներառյալ Էր Ռիյադում եւ մահմեդականների սրբազան Մեքքա քաղաքում: Ձերբակալություններ են կատարվել նաեւ հիմնականում կրոնական փոքրամասնությամբ՝ շիաներով բնակեցված  Արեւելյան նահանգում: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մանսուր ալ Թուրքին:

Ձերբակալվածներից 16-ը  Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, կա նաեւ մեկական իրանցի եւ լիբանանցի: Կասկածյալները, ըստ իշխանությունների, շիական բջջի ներկայացուցիչներ են. Նրանք երկրի կենսական կարեւոր օբյեկտների մասին տեղեկություններ են հավաքել եւ վաճառել  արտասահմանյան հատուկ ծառայությանը: