Թայվանի Android4tw ֆորումի ժամանակ բաժանորդներից մեկը հրապարակել է HTC ընկերության երկու ապարատների` Desire P-ի եւ Desire Q-ի նկարներն ու որոշ բնութագրեր: Այն բաժանորդները, ում պետք են միջին գնային կատեգորիայով գաջեթներ, կարող են սպասել դրանց արտադրությանը:
Աղբյուրը Desire P-ի այսպիսի բնութագիր է ներկայացրել. Երկմիջուկային պրոցեսոր եւ 1 ՀՀց տակտի հաճախականություն, 8 Մպ հիմնական եւ անհայտ թույլտվությամբ ճակատային տեսախցիկներ: Նորույթը հասանելի կլինի երկու գույնով (կարմիր եւ սպիտակ), մոտ 365 դոլար արժողությամբ, հաղորդում է Ferra.ru-ն:
Desire Q-ն պետք է ստանա ավելի էժանագին միջուկ (Desire U-ի մակարդակի): Հստակ ցուցմունքներ չեն հաղորդվել, բայց կարելի է ենթադրել, որ այստեղ կտեղավորվեն, օրինակ մեկմիջուկային 1 ՀՀց պրոցեսոր, 512 ՄԲ օպերատիվ հիշողություն, եւ ոչ մեծ մարտկոց: Սակայն հայտնի են գույները` սեւ, կարմիր եւ սպիտակ եւ գինը` մոտ 234 դոլար:




























