Curiosity մարսագնացը կառավարման համակարգի անսարքությունը շտկելուց հետո շարունակում է իր առաքելությունը Կարմիր մոլորակում: Այս մասին տեղեկացրել են NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից:

 «Մենք Curiosity-ի կառավարման համակարգը աշխատանքային վիճակի ենք վերադարձրել, անհարթությունները վերացվել են: Մարսագնացը շարունակում է փորձարկումները»,- լաբորատորիայի մեկնաբանությունն  է փոխանցում «Վզգլյադը»:

NASA-ի մասնագետների տվյալով՝ ապրիլի 4-ից մինչեւ մայիսի 1-ը մարսագնացը կաշխատի Երկրից տրված հրահանգներով, դա պայմանավորված է Արեգակի բարձր ակտիվությամբ:

Ավելի վաղ NASA-ն գիտական լաբորատորիայի կառավարման համար պատասխանատու միանգամից երկու համակարգչում խափանում էր հայտնաբերել: Մարտ ամսվա ընթացքում ինժեներները քանիցս Curiosity-ն քնի ռեժիմի են դրել: