ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքի Ջենիֆեր անունով  բնակչուհին` իմանալով որ իր ամուսինը երկար ժամանակ դավաճանում է իրեն, շատ կատարյալ մի ձեւ է գտել` նրանից վրեժ լուծելու համար:

Ամերիկուհին վճարել է գովազդատուներին, որ վերջիններս վահանակի վրա կախեն իր սրամիտ հաղորդագրությունը` ուղղված շնության կողմնակցին: Քաղաքի կենտրոնում` ամենաբնակելի փողոցներից մեկում, հայտնվել է հայտարարությունների վահանակ, որը նման է եղել հայտնի վճարովի համակարգի գովազդին:

«GPS-նվագարկիչն արժե 250 դոլար, Nikon տեսախցիկը` 1600 դոլար, իսկ իմ ստախոս ամուսնուն բռնելն եւ այս վահանակի համար վճարելն անգին է»,- ասվել է հաղորդագրության մեջ: Իսկ ներքեւում գրառում է եղել. «Եւ փոխանցիր քո Ջեսիկային, որ դու տեղափոխվում ես նրա մոտ ապրելու»:

Ըստ Life News-ի, Գրինսբորոյում վիրավորված կնոջ նախաձեռնությունը ֆուրոր է առաջացրել: Հայտարարությունների վահանակի մոտ մեծ խցանում է առաջացել: Տասնյակ ամերիկացիներ կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները` Ջենիֆերի ստեղծագործությանը ծափահարեու համար: