Ռուսաստանի գիտության եւ կրթության նախարար Դմիտրի Լիվանովի խոսքերը` Գիտությունների ակադեմիայի անարդյունավետության մասին, ոչ միայն հակառակ ազդեցություն են ունեցել, այլեւ բողոքի են հանգեցրել: Նոբելյան դափնեկիր եւ Պետդումայի պատգամավո Ժորես Ալֆերովը հայտարարել է նախարարության կից հանրային խորհրդից դուրս գալու մասին:

Ալֆերովին եւ մյուս ակադեմիկոսներին վրդոված խոսքերը հնչել են «Էխո Մոսկվիի» եթերում մարտի 24-ին: Նա հայտարարել է, թե «21-րդ դարում գիտության կազմակերպման նման ձեւը անհեռանկարային է», «Ակադեմիան շատ անարդյունավետ է, մարդկանց նկատմամբ ոչ բարեկամական, ոչ ժամանակակից եւ արխայիկ»:

Ի պատասխան Ակադեմիայի կոլեկտիվը ներողություն է պահանջել: Լիվանովը ներողություն էր խնդրել:

Ալֆերովը հայտարարել էր, թե մարտի 20-ին Լիվանովի զեկույցից հետո ԿԳՆ կոլեգիայում ելույթ է ունեցել եւ ներկայացրել իր տեսլականը եւ ԳԱ ակնառու դերը գիտության զարգացման գործում: