Amazon-ը մտադիր է իր սմարթֆոնն արտադրել արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում, հաղորդել է DigiTimes պորտալը:
Փորձագետները նշել են, որ սարքավորման զանգվածային արտադրման փուլում Foxconn International Holdings կապալառուի համար կարող են որոշ դժվարություններ առաջանալ, սակայն Amazon-ը, երեւում է, չի պատրաստվում հրաժարվել ծրագրվածից:
Դրան զուգահեռ, տեղեկություններ են տարածվել, որ Amazon-ը որոշել է ավելացնել իր առաջին սմարթֆոնի էկրանի անկյունագծի չափը` դարձնելով այն 4,3-ից 4,7, կողմնորոշվելով դեպի այդ բնագավառում նոր ավանդույթները:
Ենթադրվում է, որ Amazon-ի սմարթֆոնների արժեքը չի գերազանցի 100-200 դոլարը, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկա»-ն:




























