Facebook սոցիալական կայքի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախատեսել է ստեղծել քաղաքական շարժում` մի քանի համացանցային ընկերությունների ղեկավարների եւ քաղաքական փորձագետների մասնակցությամբ:
Ինչպես ակնկալվում է, դեռեւս անվանում չունեցող քաղաքական խումբը կֆինանսավորի գիտական հետազոտություններն ու տարբեր բնագավառներում օրենսդրական բարեփոխումների նախագծեր առաջ կքաշի` սկսած ներգաղթից մինչեւ կրթություն, հաղորդում է Wall Street Journal-ը` վկայակոչելով իր աղբյուրները: Ցուկերբերգի շրջապատը վկայակոչող պարբերականի տվյալներով` այդ նպատակների իրականացման համար շարժումը պետք է հավաքի 50 միլիոն դոլար:
Ցուկերբերգը քաղաքական շարժում ստեղծելու համար համագործակցում է Հարվարդի համալսարանի իր ընկերոջ` Ջո Գրինի հետ: Ըստ Ցուկերբերգի` շարժումը կնպատակաուղղվի հատկապես ներգաղթային բարեփոխումներին`ցանկանալով հեշտացնել Ամերիկայի քաղաքացիություն ստանալը, հաղորդում է »Գոլոս Ռոսիի»-ն:
Շարժումն արդեն ֆինանսավորվել է Ցուկերբերգի եւ համացանցային ընկերությունների տասնյակ ղեկավարների` մասնավորապես LinkedIn Corp.-ի հիմնադիր Ռեյդ Հոֆմանի կողմից:




























