Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է մի քանի կարգախոսներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ երկու հիմնական կարգախոսները լինելու են «Սկսենք Երեւանից» եւ «Փոխելու ենք»: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենց համար դրանք զուտ դելլարատիվ հայտարարություններ չեն, այլ իրենց մեջ բավականին լուրջ փիլիսոփայություն են պարունակում: «Այո, մենք փոխելու ենք եւ սկսենք Երեւանից: Ահա այս երկու հիմնական կարգախոսներով ԲՀԿ-ն կմասնակցի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:




























