Բարաք Օբամայի՝ MySpace-ում, Twitter-ում եւ Facebook-ում ունեցած էջերի առաջխաղացման համար ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի մասնագետի մրցույթ է հայատարարվել։ Համապատասխան մասնագետին փնտրում է Organizing for America հասարակական կազմակերպությունը, որը Դեմոկրատական կուսակցության կողմից ստեղծվել է՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնություններին սատարելու համար։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հայտ կարելի է ներկայացնել կազմակերպության պաշտոնական կայքէջում, որտեղ թվարկված կլինեն թեկնածուին առաջադրվող պահանջները։ Այդ պաշտոնին հավակնողը պետք է տիրապետի գրելու եւ խմբագրելու արվեստին, ուշադիր լինի մանրամասների նկատմամբ, կարողանա գրել «մարդկանց գործողությունների մղող» հաղորդագրություններ, ինչպես նաեւ քաջատեղյակ լինի սոցիալական ցանցերից։ Բացի այդ, հավակնորդներին խնդրվում է պատրաստ լինել չնորմավորված գրաֆիկին եւ Վաշինգտոն տեղափոխվելուն։
Օբամայի ապագա օնլայն-քարտուղարի աշխատավարձի եւ այլ պայմանների մասին ոչինչ չի հայտնվում։
Հայտնի է, որ մինչ այժմ Twitter-ում Օբամային օգնել է Միա Կոմբրոներոն։ Հաղորդվում է, որ մինչեւ փետրվարի վերջ նա կթողնի իր պաշտոնը։ Կոմբրոներոյի հեռանալու հավանական պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։




























