Մարտի 27-ին, ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն Հայաստանի Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը եւ ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի եւ փայտի մնացորդներ` մոտ 1 քմ մակերեսով:

Հայաստանի ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության եւ ՀՀ պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետեւ` սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին` նկուղի կողմը, դուռը կողպել եւ հեռացել։

Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետեւանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։ Նյութական վնաս չի պատճառվել։