Գիտնականների միջազգային խումբը քաղցկեղով հիվանդ մոտ 100 հազար հիվանդների է հետազոտել` հայտնաբերելով նոր գենետիկ մարկերներ, որոնք թույլ են տալիս վաղ շրջանում հիվանդության ախտորշման արդյունքվետ թեստ մշակել, հաղորդում է BBC-ին:
Հետազոտողները համեմատել են քաղցկեղով հիվանդների եւ առողջ մարդկանց ԴՆԹ-ի շղթան: Արդյունքում փորձագետներն առաջարկել են քաղցկեղի ախտորոշման ավելի պարզեցված թեստ, որը կարող է ներդրվել առաջիկա տարիներին:
Գիտնականների կողմից ընդհանուր առմամբ բացահայտվել է 74 միանուկլետիդային պոլիմորֆոզ, որոնք քաղցկեղին հնարավոր զարգացման մասին ազդանշան են տվել, հաղորդում է «Nature»-ը:




























