ԱՄՆ Հետաքննություննների դաշնային բյուրոն առաջին անգամ մեկնաբանել է այսպես կոչված «ռոզուելյան միջադեպի» մասին փաստաթուղթը: 1950 թվականի մարտի 22-ին ստորագրված եւ ՀԴԲ այն ժամանակվա ղեկավար Էդգար Գուվերին հասցեագրված այդ միակողմանի հուշագիրը գաղտազերծվել է 2011-ին տեղեկատվության ազատության օրենքի համաձայն եւ հրապարակվել FBI Vault հատուկ էլեկտրոնային արխիվում: Հանրության հսկայական ուշադրությունն ու լրատվամիջոցների սխալ մեկնաբանությունները ՀԴԲ-ին ստիպել են հանդես գալ բացատրություններով:

Ըստ ՀԴԲ-ի, այդ հուշագիրը բոլորովին չի ապացուցում չբացահայտված թռչող օբյեկտների գոյությունը, այլ միայն հերթական անգամ փակուղի է մտցնում, չտալով ոչ մի պատասխան: «Գաղտնիքը շարունակվում է..»,-նշել է ՀԴԲ-ն: «Այդ հուշագիրնմ անգամ սենսացիա չէ եւ կարող է առնչություն չունենալ Ռոզուելում տեղի ունեցած դեպքի հետ»,-նշել են գերատեսչությունում, հիշեցնելով, որ հուշագիրը ստորագրվել է 1950-ին, այնինչ Ռոզուելում դեպքը տեղի է ունեցել 1947-ին, հաղորդում է NEWSru.com-ը:

Զեկուցագրի հեղինակը եղել է գործակալ Հայ Հոթելը, ով վերապատմել է այն, ինչ լսել է «երրորդ կողմից»: Վերջինս պատմել է, որ «երեք, այսպես կոչված, թռչող ափսեներ են հայտնաբերվել Նյու Մեքսիկոյում, որոնցից յուրաքանչյուրում եղել են մարդային մարմնի գծեր ունեցող երեք մարմիններ, բայց հասակով մոտ 3 ոտնաչափ (90 սմ)»:

FBI Vault կայքում վերը նշված հուշագրի հրապարակումից հետո շատ ուֆոլոգներ եւ լրատվամիջոցներ դա ապացույց են համարել, որ Ռոզուելում իսկապես այլմոլորակայիններ են եղել: Երկար ժամանակ համարվում էր, որ իշխանությունները թաքցնում են այլմորոլակայինների ներխուժման փաստը: