«Սոյուզ ՏՄԱ- 08Մ» տիեզերանավը Բայկոնուրից հեռանալուց վեց ժամ անց հասել է ՄՏԿ:
Առաջին անգամ իրագործվել է թռիչքի կարճ սխեման. տիեզերանավն ընդամենը չորս «պտույտ» է կատարել Երկրի շուրջ՝ սովորական 30-ի փոխարեն, որն էլ թռիչքի ժամանակը կրճատել է ութ անգամ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Միջազգային տիեզերակայան են ժամանել ռուսաստանցի երկու եւ ամերիկացի մեկ տիեզերանավորդներ` Ալեքսանդր Միսուրկինը, Պավել Վինոգրադովը եւ Քրիստոֆեր Քեսեդին: Միսուրկինի համար սա առաջին թռիչքն էր տիեզերք:




























