ԱՄՆ խոշորագույն վարկային հաստատությունները` American Express ֆինանսական ընկերությունն եւ Bank of America-ն մարտի 28-ին ենթարկվել են կիբերհարձակումների: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով, սերվերների վրա DDOS-հարձակումների արդյունքում իրենց հաճախորդները որոշ ժամանակ հնարավորություն չեն ունեցել վարկային գործառնություններ իրականացնել: Ներկայումս American Express-ի եւ Bank of America-ի կայքերի աշխատանքը վերականգնվել է:
Նշվում է, թե հարձակումներն իրականացրել է «Իզզ ադ-Դին ալ-Քասսամի կիբերմարտիկներ» խմբավորումը: Այն արդեն մի քանի հարձակումներ իրականացրել է ԱՄՆ ֆինանսական հաստատությունների վրա:
Այսպես, 2013թ. հունվարին ամերիկյան 20 բանկերի կայքեր ենթարկվել էին հարձակման: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ խմբավորման ետեւում կանգնած են Իրանի հատուկ ծառայությունները:




























