«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Եղի´ր առցանց»  ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենենան շփվել  Facebook, ВКонтакте եւ Одноклассники սոցիալական ցանցերում բոլորովին անվճար` օգտվելով նշված սոցիալական ցանցերի շարժական տարբերակներից ու հավելվածներից:

«ԱրմենՏել» ընկերությունը նորարարական մոտեցումների շնորհիվ մշտապես կատարելագործում եւ ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին: «Եղի´ր առցանց»  ծառայությունը հատկապես ժողովրդականություն կվայելի Հայաստանում արագորեն աճող սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Հանդիսանալով նորարարությունների առաջատարը` «ՎիմպելԿոմ»-ը համագործակցում է աշխարհի խոշորագույն ինտերնետ ռեսուրսների հետ, եւ այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանում մեկնարկել շարժական կապի ամենաժամանակակից ծառայությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Եղի´ր առցանց»  ծառայության միացումը կարելի է իրականացնել հետեւյալ եղանակներով` զանգահարելով 067499 համարին, ուղարկելով 99 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ հավաքելով  *110*99#  հրահանգը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային փաթեթների եւ «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին: Ծառայությունը չի գործում ռոումինգում եւ չի տարածվում «Opera-Mini» բրաուզերի միջոցով սոցիալական ցանցերի շարժական տարբերակներ այցելելիս:

Մինչեւ 2013թ.-ի մայիսի 31-ը ներառյալ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել անվճար  եւ առանց վերաակտիվացման անհրաժեշտության: Անցնելով այլ ինտերնետ ռեսուրսներ,  ինչպես նաեւ ֆոտո, վիդեո կամ խաղեր ներբեռնելիս օգտագործված ինտերնետի ծավալը հաշվարկվում է բաժանորդի սակագնային փաթեթի համաձայն: