Մարտի 29-ին, ժամը 18.55-ինտեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-իսահմաններում Երեւան–Գյումրիավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 17ՏՏ 549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Վթարի հետեւանքով վարորդ, 1952թ. ծնված Ս.Սողոմոնյանը եւ ավտոմեքենայի ուղեւորներ` 1984թ. ծնված Լ. Սարգսյանը, 1980թ. ծնված Ի.Պողոսյանը եւ 1983թ. ծնված Կ. Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները Լ. Սարգսյանի եւ Ի. Պողոսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սողոմոնյանինը եւ Կ. Հարությունյանինը՝ բավարար:



























