Իրանը բնական գազը Բահրեյն արտահանելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է միջազգային հարցերով նավթի նախարար Հոսեյն Նոհրեքար Շիրազին, հայտնում է Irna գործակալությունը։

Այս հարցը, նրա խոսքով, Թեհրանում քննարկվել է եռակողմ խորհրդակցության ժամանակ։

Շիրազը հայտնել է, որ Բահրեյնն ուզում է գազ ներկրել Իրանից, իսկ Ռուսաստանը հետաքրքրված է Իրանում նավթային եւ գազային նախագծերի մեջ ներդրումներ անելով։

Իրանը պատրաստ է Բահրեյն արտահանել այնքան գազ, որքան որ անհրաժեշտ է այդ երկրին,- նշել է Շիրազին։