«Apple»-ը նոր տեխնոլոգիա է արտոնագրել. ընկերությունը պատրաստվում է զարմացնել աշխարհին նոր սմարթֆոնով, որը ճկուն դիսփլեյ է ունենալու ողջ մակերսին: Կոճակների փոխարեն օգտագործողն ստիպված կլինի ժեստերի լեզուն սովորել:

Խելացի սարքը կկարողանա կողմնորոշվել` որ ուղղությամբ է նայում տերը եւ ըստ այդմ կփոխի պատկերը: Հեռախոսն ունենալու է  հարթ ապակե տեսք, թափանցիկությունը կարող է կարգավորել օգտագործողը, հաղորդում է  iXBT-ը:

Ուշագրավ է, որ արտոնագրում նշվել է գաջեթի դիսփլեյի տեսակը` AMOLED: Դիսփլեյը առաջարկվում է  տեղադրել ապակե պաշտպանիչ կորպուսի մեջ, որը հնարավոր է մասնակի թափանցիկ լինի: Արտոնագրում արձանագրված չէ նաեւ «սմարթֆոն» բառը, դրա փոխարեն ընտրվել է «էլեկտրոնային սարք» ձեւակերպումը:

«AMOLED» պանելների հիմնական արտադրողը համարվում է «Samsung»-ը: