34 տարում առաջին ուղեւորատար ինքնաթիռը մարտի 30-ին Կահիրեից Թեհրան է թռել, լրագրողներին հայտնել են եգիպտական մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում։

Air Memphis ավիաընկերությունը վերսկսել է Իրանի եւ Եգիպտոսի միջեւ հաղորդակցումը, որը դադարեցվել էր 1979թ. դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո: Այսուհետ երկու երկրների միջեւ կսահմանվեն մի քանի երթուղիներ Թեհրանից դեպի Վերին Եգիպտոսի մի շարք քաղաքներ, որոնք կկարողանան այցելել իրանցի զբոսաշրջիկները:

Եգիպտոսի զբոսաշրջային գոտիներ իրանցիների այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խաշամ Զաազուի վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ: Ընդ որում՝ Իրանից ժամանած խմբերին արգելվել է Կիպրոս այցելել, նրանք կարող են դիտել միայն Եգիպտոսի հարավի տեսարժան վայրերը կամ էլ հանսգտանալ Կարմիր ծովի ափին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման սահմանափակումների կիրառումը պայմանավորված է նրանով, որ եգիպտական իշխանությունները մտավախություն ունեն շիական Իրանից եկած զբոսաշրջիկների եւ մեծամասամբ սունիական եգիպտացիների միջեւ հավանական «լարվածությունից»: